Լրահոս

26.10.2011 12:16


ՀՀԿ–ականները Հայրիկյանի հայտարարությունից անակնկալի են եկել

ՀՀԿ–ականները Հայրիկյանի հայտարարությունից անակնկալի են եկել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը և «զրոյից վերականգնում է Ազգային միացյալ կուսակցությունը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»։

«7օր»–ը Հանրապետական կուսակցության անդամներից փորձել է ճշտել, թե ինչպե՞ս են վերաբերվում այս հայտարարությանը։ ՀՀԿ–ականներից շատերն այս հայտարարությունից տեղյակ չեն եղել և շատ զարմացած էին։ ԱԺ–ի միջանցքներում հանրապետականները միմյանց ասում էին. «Բա իմացա՞ր՝ Հայրիկյանը ինչ հայտարարություն է արել»։

ՀՀԿ–ականներից շատերեը կարծում էին թե մենք կատակում ենք, որ Հայրիկյանը նման հայտարարություն է արել։

ՀՀԿ–ական պատագամավոր Համլետ Հարությունյանը, դիմելով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին, ասել է, թե երևի նա լրագրողների համար մեկնաբանի Հայրիկյանի հայտարարությունը։ Ռազմիկ Զոհրաբյանն էլ ասել է.

Ես չեմ մեկնաբանի... Ես էդ մարդուն չեմ ճանաչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը