Լրահոս

26.10.2011 11:59


Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ զինված ուժերի սպա է զոհվել

Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ զինված ուժերի սպա է զոհվել

«7օր»–ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի գծով ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 25–ին՝ ժամը 17։00 սահմաններում, ճամբարային հավաքատեղիից զորամաս վերդառնալիս N զորամասի զրահամեքենան Կապան–Գորիս ճանապարհի 39–րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել աջ կողմի վրա ու գլորվել ներքևի ճանապարհը։

Զրահամեքենայում գտնվող ավագ լեյտենանտ Արամայիս Հրաչիկի Սարգսյանը, ով պատահարի հետևանքով վնասվել էր, Գորիս քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Զրահամեքնայում գտնվող մյուս երեք ժամկետային զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Զինվորական հոսպիտալի պետի խոսքերով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կատարվածի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9–րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 377–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտում)։

Կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը