Լրահոս

26.10.2011 11:49


ՄԻԵԴ . «Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող Թուրքիայում հանցագործություն համարվել»

ՄԻԵԴ . «Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող Թուրքիայում հանցագործություն համարվել»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հոկտեմբերի 25–ին միաձայն վճռել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող Թուրքիայում հանցագործություն համարվել։

«Аsbarez.com» կայքը տեղեկացնում է, որ դատարանը Թուրքիայի իշխանություններին մեղավոր է ճանաչել հայոց ցեղասպանության փաստն ընդունած թուրք պատմաբան Թաներ Աքչամին հալածելու համար: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ այդ երկրի իշխանությունները բազմիցս խախտել են Աքչամի խոսքի ազատության իրավունքը՝ նրան հետապնդելով Թուրքիայի քրեական օրենսգրքի 301  հոդվածի հատկանիշներով («Թուրքական ինքնության վիրավորում»)։

Միաժամանակ Աքչամը Թուրքիայի իշխանությունների դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ պնդելով, որ իշխանություններն իր վրա ճնշումներ են գործադրել Հայոց ցեղասպանության հարցն արծարծելու համար։ Դատարանը, սակայն, մերժել է Թուրքիայից 860 200 եվրո ստանալու Աքչամի պահանջը։

Այս խորագրի վերջին նյութերը