Ազգային կոմիտեի հրավիրված վերջին հանրահավաքից մեկ շաբաթ է անցել, և Ազգային շարժումը կարծես թե մարել է։ Շատերը դրանում մեղադրում են Ազգային կոմիտեին, ոմանք նույնիսկ համարում, որ այն գիտակցված տարել է շարժումը մարման։ Սա բնականաբար թյուր կարծիք է, քանի որ հանրահավաքային ակտիվությունը մարել է հիմնականում Արցախում տեղի ունեցած համազգային աղետի հետևանքով, երբ ակտիվ հանրության մեծ մասը իր ջանքերը և սուղ ռեսուրսները վերակողմնորոշեց այդ աղետի հետևանքների հաղթահարմանը և մեր տառապյալ հայրենակիցներին անմիջական աջակցությանը։
Շարժումը չի մարել նաև այն պարզ պատճառով, որ հանրային լարվածությունը պահպանվում է, հայ հասարակության առնվազն երկու երրորդը համարում է, որ այս աղետի հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբն է, և նրա վարած կործանարար քաղաքականության հետևանքով է Արցախը ի վերջո անպաշտպան մնացել թշնամու ագրեսիայի առաջ։ Վաղ թե ուշ, հասարակությունը հաշիվ է պահանջելու այս վարչախմբից մեր պետության և ժողովրդի գլխին բերած աղետի համար, սակայն որպեսզի նա նորից ոտքի կանգնի, և վճռական գնա իշխանափոխության, պետք է պատասխաններ գտնվեն առնվազն երեք առանցքային հարցերի համար՝
1) Արցախում տեղի ունեցած աղետից հետո, թշնամական ագրեսիայի հաջորդ թիրախն արդեն Հայաստանն է, մասնավորապես Սյունիքն ու Վայոց ձորը, և ուժերի առկա հաշվեկշռի պայմաններում, Հայաստանը թերևս ընդունակ չէ միայնակ դիմադրել թուրք-ադրբեջանակյան տանդեմի գերակշիռ ուժերին։ Այս պայմաններում, ո՞ր գերտերությունը կամ գերտերություններն են պատրաստ Հայաստանին իրական անվտանգային երաշխիքներ տրամադրել կարճաժամկետ հեռանկարում, ինչը թույլ կտա կանխել վերահաս ագրեսիան, վերականգնել Հայաստանի խարխլված անվտանգային համակարգը, և դուրս գալ առկա անվտանգային սուր ճգնաժամից։ Հարցի պատասխանը բարդանում է այն ակնհայտ իրողությամբ, որ տարածաշրջանում ներկա հիմնական գերտերությունները գտնվում են միմյանց դեմ ակտիվ պատերազմական գործողությունների փուլում, փաստացի ընդունակ չեն անկեղծ համագործակցության, և ցավալիորեն դիտարկում են Հայաստանը ընդամենը որպես մանրադրամ սեփական աշխարհաքաղաքական խաղերի մեջ։
2) Եթե Նիկոլը Փաշինյանը հեռանա, ու՞մ է պատրաստ մեր ժողովուրդի ակտիվ մեծամասնությունը վստահել իշխանությունը այն պայմաններում, երբ քաղաքական դաշտի հիմնական մասը հեղինակազրկված է, իսկ այն հանրային գործիչները, որոնք դեռևս պահպանում են որոշակի հեղինակություն, նույն պատճառով խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել։ Ո՞վ է լինելու այն առաջնորդը, ով կարող է համախմբել մեր ժողովրդին այս ծանր պայմաններում։ Եվ կամ էլ, եթե այդպիսի մեկը չկա, ո՞վքեր կարող են կոլեկտիվ առաջնորդություն իրականացնել, և ի՞նչպես պետք է նրանք ընտրվեն։
3) Ո՞րն է իշխանափոխության իրական մեխանիզմը այն պայմաններում, երբ գործող վարչախումբը, տապալելով հնարավոր ամեն բան, շարունակում է հուսահատ կառչել իշխանությունից, անթաքույց պատրաստ է ուժ կիրառել, իսկ նրա դեմ պատասխան ուժի կիրառումը կարող է հանգեցնել թե ներքին արյունահեղության, և թե թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից արտաքին միջամտության։ Հնարավոր է ա՞րդյոք այս պայմաններում սահմանադրական եղանակով հասնել Ազգային ժողովի ցրման, կամ էլ վարչապետի հրաժարականի, եթե այո, ապա ի՞նչպես։
Այս հարցերի պատասխանները բնավ միարժեք չեն, սակայն եթե դրանք չգտնվեն, իրադարձությունները կշարունակեն զարգանալ Նիկոլ Փաշինյանի և նրա հովհանավորների գծած սցենարով, և Արցախի կորստին կհաջորդեն նորանոր կորուստներ, ընդհուպ մինչև ինքնիշխան հայկական պետության վերացում, ինչպես դա եղավ 1920 թ․, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը պահային համընկան, իսկ հավաքական Արևմուտքը չկարողացավ կամ չցանկացավ իր հեռավորությունից օգնության ձեռք մեկնել։ Այսօր պատմությունը կրկնվում է, և մեզ շատ քիչ ժամանակ է մնացել՝ տալու այս հարցերի պատասխանը։
Ազգային կոմիտեն, որը ստեղծվել է սեպտեմբերի 20-ին ճգնաժամային պահի հրամայականով, այսօր այլևս այն մարմինը չի, որն ընդունակ է միայնակ այդ պատասխանները տալու, քանի որ այն չի ներկայացնում հասարակության ընդդիմադիր ողջ սպեկտրը, և կամ էլ մասնագիտական ներուժը։ Այս իսկ պատճառով, անհրաժեշտ են թե լայն հանրային քննարկումներ՝ տալու վերը նշված հարցերի պատասխանները և դրանով ձևավորելու Ազգային շարժման գերակա օրակարգը, և թե ներառական հարթակ կամ կառույց, որը կիրականացնի շարժման հետագա համակարգումը, վայելելով առնվազն նրա մասնակիցների մեծամասնության հանրային վստահությունը։ Պարզ քննադատությունները, սարկազմը, չարախոսությունները այլևս չեն օգնում, այսօր իրադրության վրա կարող են ազդել միայն այն գործիչները և կառույցները, որոնք պատրաստ են իրար հետ համագործակցելով, ձևավորել Ազգային շարժման միասնական օրակարգը, և այնուհետև ժողովրդի առջև դժվարին պատասխանատվություն ստանձնել՝ այն իրականություն դարձնելու համար։ Իմ համեստ կարողությունների չափով ես պատրաստ եմ ստանձնել իմ բեռը, և ազգային դաշտում գործող բոլոր գործընկերներին էլ կոչ եմ անում յուրաքանչյուրին ստանձնել իր բեռը, որպեսզի մենք միասնական ուժերով կարողանանք մեր երկիրը դուրս բերել այս աննախադեպ ծանր վիճակից։
Ազգային շարժման հրամակայանը

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից