Լրահոս

26.10.2011 10:46


ԵՄ արտահերթ գագաթնաժողովն այսօր կհաստատի հակաճգնաժամային երկարաժամկետ նախագիծը

ԵՄ արտահերթ գագաթնաժողովն այսօր կհաստատի հակաճգնաժամային երկարաժամկետ նախագիծը

Եվրամիության և եվրոյի գոտու պետությունների ղեկավարների և վարչապետների արտահերթ գագաթնաժողովն այսօր կավարտի եվրոպական երկարաժամկետ հակաճգնաժամային նախագծի ձևավորումը և կհրապարակի դրա հիմնական դրույթները։

Այդ միջոցների փաթեթի նպատակն է եվրոպական ֆինանսական համակարգի և միասնական արժույթի առողջացումը։ Դրա համար անհրաժեշտ է լուծել 4 հիմնական խնդիր՝ կայունացնել Հունաստանի ֆինանսական իրավիճակը, ապահովել եվրոպական բանկերի երկարաժամկետ կայունությունը, հզորացնել եվրոյի գոտու կայունացնող մեխանիզմները և ստիպել ապրել առանց բացառության ԵՄ բոլոր պետությունների միջոցների հաշվին։

Ըստ եվրոպական համայնքի նախագահ Հերման Վան Ռոմպեյի՝ հակաճգնաժամային նախագիծը ներառում է 5 հիմնական թեզեր։ Այդ նախագծի համաձայն՝ ԵՄ բոլոր պետությունների կառավարությունները պարտավորություններ կստանձնեն հստակ միջոցներ ձեռնարկելու ֆինանսական համախմբվածությունը և տնտեսական աճը բարձրացնելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը