Քաղաքական

06.10.2023 11:48


Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հոկտեմբերի վերջին գալ Բրյուսել. Միշել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հոկտեմբերի վերջին գալ Բրյուսել. Միշել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել այդ հանդիպմանը։ Բանակցություններից հետո Միշելը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպման կհրավիրի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։

«Ես որոշեցի հոկտեմբերի վերջին երկու առաջնորդներին հրավիրել Բրյուսել, և երկու ղեկավարներն էլ համաձայնեցին գալ այդ հանդիպմանը: Մենք մտադիր ենք մեծ աշխատանք կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար»,-ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկին։

Աղբյուրը` panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը