Քաղաքական

05.10.2023 15:50


Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում. Բորել

Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացումը կանխելու հարցը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է. «Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»։

«Հետևաբար, մենք այստեղ չենք կարող խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,-ասել է Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «ռազմական ուժի գործողությունները՝ հակամարտությունները լուծելու համար»։

«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, որպեսզի կանխվի հակամարտության հետագա զարգացումը և Հայաստանը քաղաքականապես կայունացվի»,-եզրափակել է Բորելը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը