Քաղաքական

05.10.2023 15:20


Հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա, բայց՝ առանց Ալիևի

Հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա, բայց՝ առանց Ալիևի

Այսօր Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կկայանա Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետին:

«Քառակողմ հանդիպումը կանցկացվի՝ քննարկելու ներկա իրավիճակը և ԵՄ անելիքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-Հայաստան օրակարգը խթանելու եւ խորացնելուն ուղղված գործնական միջոցառումները»,-ասել է դիվանագետը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը