Լրահոս

26.10.2011 10:13


ՀՀ ԱԻՆ. «Նման տեղեկատվություն դեռևս չունենք»

ՀՀ ԱԻՆ. «Նման տեղեկատվություն դեռևս չունենք»

Թուրքիան դիմել է Իսրայելին՝ խնդրելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար տնակներ ուղարկել։ Այս մասին, «Ֆրանս Պրեսս»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամլո քարտուղարը։

Նրա խոսքերով՝ Իսրայելի իշխանություններն արդեն համապատասխան քայլեր ձեռնարկել են, ու տնակներ փոխադրող առաջին ինքնաթիռը Թուրքիա կմեկնի այսօր՝ չորեքշաբթի օրը։

Թուրքիայի ԱԳՆ–ից տեղեկացրել են, որ կառավարության անունից գրավոր դիմում է ուղարկվել ոչ միայն Իսրայելին, այլ նաև 30 այլ պետությունների (այդ թվում Հայաստանին), որոնք ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել օգնության ձեռք մեկնել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սակայն, տեղեկացրեցին, որ նման տեղեկատվություն դեռևս չունեն։

Այս խորագրի վերջին նյութերը