Քաղաքական

05.10.2023 14:29


Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել Ստեփանակերտում, նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 1973 թվականին Ստեփանակերտում ծնված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը «մտացածին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում» (չակերտները՝ Tert.am) մասնակցել է «նվաճողական պատերազմին», «հավաքագրել, ֆինանսավորել վարձկանների», «վարժանքներ անցկացրել նրանց հետ, կազմակերպել է նրանց ներգրավվածությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին», «խախտել է միջազգային իրավունքը զինված հակամարտության ժամանակ և հանցավոր հրամաններ է տվել զինված հակամարտության ժամանակ» (չակերտները՝ Tert.am)։

Բացի այդ, Հարությունյանը կասկածվում է «ահաբեկչական հարձակումների նպատակով բազմաթիվ հանցագործություններ կատարելու», «Ադրբեջանի տարածքներն ականապատելու», «բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով Գյանջա (Գանձակ) քաղաքի և Ադրբեջանի Բարդա շրջանի՝ առաջնագծի գոտուց դուրս գտնվող բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ կազմակերպելու համար» (չակերտները՝ Tert.am), որի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը