Քաղաքական

05.10.2023 14:22


Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի գործերով Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական վարչության ներկայացրած շինծու մեղադրանքները և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երեքն էլ ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը