Լրահոս

26.10.2011 10:05


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն հասել է 432–ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն հասել է 432–ի

«Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները հրապարակել են երկրի արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի քանակը։ Տարերքից զոհվել է 432 մարդ, ևս 1352–ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ինչպես փոխանցում է «The New York Times»–ը, երկրաշարժի հետևանքով ավերվել է 2300 շենք։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են 3000 փրկարարներ և շատ բնակիչներ։

Թուրքիայի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել տուժած շրջաններ՝ ավելի քան 25 հազար ծածկոց և 9 հազար վրան, ինչպես նաև սննդամթերք և խմելու ջուր։ Երկրաշարժի հետևանքները վերացնելու համար իշխանությունները տրամադրել են 1,7 մլն դոլար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41 րոպեին, Թուրքիայի Վան գավառում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։

Այս խորագրի վերջին նյութերը