Քաղաքական

05.10.2023 11:25


Ի գիտություն ենք ընդունում Ալիևի հրաժարումը Գրանադայում հանդիպումից. Պետդեպ

Ի գիտություն ենք ընդունում Ալիևի հրաժարումը Գրանադայում հանդիպումից. Պետդեպ

Ի գիտություն ենք ընդունում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Մենք մշտապես պարզ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար... Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է աներևակայելի կարևոր լինել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղություն գտնելու համար։ Ահա թե ինչու պետքարտուղարն անձամբ է այսչափ ներգրավված՝ շարունակելով խոսել երկու երկրների գործընկերների և զրուցակիցների հետ»,-ասել է Պատելը։

Այս խորագրի վերջին նյութերը