Ադրբեջանը նոր կադրեր է հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալումից և հարցաքննությունից (տեսանյութ)
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման և հարցաքննության նոր կադրերը:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 9 հոդվածներով, հաղորդում է Պետական անվտանգության ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը փաստաբան ունի՝ Ալով Սաֆարալիևը։
«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,-նշել է նա։
Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը «նորմալ է»։
«Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների պահանջների և իրավական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, ես բարեխղճորեն կատարելու եմ իմ մասնագիտական պարտքը»,-հավելել է փաստաբանը։
Նշենք, որ Հարությունյանից բացի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Աղբյուրը՝ tert.am