Կարծիք

04.10.2023 12:23


«Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք․ էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում, հիմա դա էլ չենք կարող»․ Ճարտարից Նարեն այսօր գնաց դպրոց

«Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք․ էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում, հիմա դա էլ չենք կարող»․ Ճարտարից Նարեն այսօր գնաց դպրոց

Նարեն այսօր գնաց դպրոց

Երեխեքը կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստի: Արտակարգ գիտակից ու պատրաստ երեխեք են: Հոյակապ մարդիկ են տնօրենը, Նարեի ու եղբոր դասղեկները... Խոսքեր չունեմ, միայն հուզված ու երջանիկ եմ:

---

- Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք:

- Ինչու՞, Նարե ջան, բալաս:

- Էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում իր մոտ: Հիմա էդ էլ անել չենք կարող: Ուրեմն երկրորդ անգամ կորցրեցինք:

---

Նարեի եղբոր դասարանում կան 3 երեխա հարազատ Ճարտարից: Իր հայրն է զոհվել 2020-ին, մյուսի` եղբայրը, երրորդի` հայրը սեպտեմբերի 19-ին: Արցախը կռվել է:

Աննա Վելիցյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը