Քաղաքական

04.10.2023 11:40


Հայաստանի բոլոր խնդիրները բխում են Հայաստանի ներկայիս ղեկավարությունից․ Սերգեյ Ցեկով (տեսանյութ)

Հայաստանի բոլոր խնդիրները բխում են Հայաստանի ներկայիս ղեկավարությունից․ Սերգեյ Ցեկով (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

Սենատորի խոսքով՝ այդ ամենը ի վնաս Հայաստանի է։

«ՄՔԴ-ի այս կանոնադրության վավերացումը միայն ի վնաս Հայաստանի Է։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության ընդունումը ի վնաս Ռուսաստանի Է, նշեմ, որ դա վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այն, որ Հայաստանը նման որոշումներով շարունակում է վնասել իրեն, միանշանակ է, և Հայաստանի բոլոր խնդիրները, իմ կարծիքով, և ոչ միայն իմ կարծիքով, շատերն են Ռուսաստանում հասկանում, որ բխում են Հայաստանի ներկայիս ղեկավարությունից»,-ասել է ռուս քաղաքական գործիչը։

«Հայ ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է, հիմարություններ է անում Հայաստանի ղեկավարությունը, բայց կրկին վնասում է սեփական ժողովրդին»,-եզրափակել է Սերգեյ Ցեկովը:

Այս խորագրի վերջին նյութերը