Լրահոս

25.10.2011 17:50


Վ. Էնֆիաջյան. «ԲՀԿ–ի վարած քաղաքականությունը թափանցիկ և ընկալելի է բոլորի համար»

Վ. Էնֆիաջյան. «ԲՀԿ–ի վարած քաղաքականությունը թափանցիկ և ընկալելի է բոլորի համար»

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խոսել է պետության զարգացման առաջընթացի և տնտեսական աճի համար երկրի ներսում գործընթացների կայունության անհրաժեշտության մասին, քանի որ ներքաղաքական կյանքի կայունությամբ է պայմանավորված երկրի միջազգային հեղինակությունը։

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ յուրաքանչյուր ընտրությունից առաջ երկրի ներսում մեկնարկում են գործընթացներ, որոնք ոչ միշտ են հասկանալի լինում քաղաքացիներին և տարակուսանքի տեղիք են տալիս՝ ձևավորելով հոգեբանական կարծրատիպ և բնակչությանը մղելով սպասողական վիճակի, իսկ դա խոչընդոտում է տնտեսական և քաղաքացիական վերելքն։

Նա ընդգծել է, թե նախընտրական գործընթացների ժամանակ չի կարելի թույլ տալ երկրի բնականոն զարգացման թափի փոփոխություն՝ նշելով, որ ԲՀԿ–ն, ուղղորդելով և օրինակ լինելով ժողովրդի համար, վճռական է այս հարցում։

–Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու համար պիտի հասկանալի և թափանցիկ լինեն երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները,–ասել է Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ ԲՀԿ–ի վարած քաղաքականությունը թափանցիկ և ընկալելի է բոլորի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը