Քաղաքական

04.10.2023 10:48


ԲՏԱ նախարարությունը 782 հազար 400 դրամ ծախսել է կոնյակներ ձեռք բերելու համար․ «Ժողովուրդ»

ԲՏԱ նախարարությունը 782 հազար 400 դրամ ծախսել է կոնյակներ ձեռք բերելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համարվելով արտոնյալ հարկատու, օգտվելով մի շարք արտոնություններից, բացի տեղեկատվական ոլորտի վրա ֆինանսական միջոցներ ծախսելուց, գումարներ է ծախսում նաև չրերի և կոնյակների գնման համար։

2023 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր ձեռք բերելու համար ծախսել է 443 հազար 300 դրամ։ Նույն ժամանակահատվածում նախարարությունը 782 հազար 400 դրամ ծախսել է կոնյակներ ձեռք բերելու համար։ 2018 թվականից հետո կարծես ավանդույթ է դարձել կոնյակներ, չրեր և սպասքներ գնելը, ինչպես, օրինակ, դատախազության դեպքում է։

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի շատ կազմակերպություններ համալրում են 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Այս ոլորտը ամեն կերպ ստացավ արտոնություններ, սակայն այդ ոլորտում, բացի մի քանի միջազգային մրցույթի մասնակցելուց, ոչինչ չի եղել։ Չի գրանցվել ոչ մի նորարարություն, որը շրջադարձային կլինի Հայաստանի պատմության համար, ինչպես գունավոր հեռուստացույցն էր։

Այս ոլորտը կա, սակայն կենդանության նշաններ ցույց է տալիս միայն արտոնություններ պահանջելու ժամանակ»:

Այս խորագրի վերջին նյութերը