Լրահոս

25.10.2011 17:33


ՀՅԴ պատգամավոր. «Աշակերտների թվով ֆինանսավորվող մարզերի դպրոցները կանգնած են փակման վտանգի առջև»

ՀՅԴ պատգամավոր. «Աշակերտների թվով ֆինանսավորվող մարզերի դպրոցները կանգնած են փակման վտանգի առջև»

ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն ասել է, թե շուտով խորհրդարանը քննարկելու է 2012թ. բյուջեն, և ինքն  առաջարկում է այս տարի մարզերի  որոշ դպրոցների համար ֆինանսավորման նոր մեխանիզմ ստեղծել։

–Մենք գիտենք, որ  դպրոցները  ֆինանսավորվում են աշակերտների թվով, և իհարկե՝ տրվում է նաև  որոշակի հավելում։ Աշակերտների թվով ֆինանսավորվում են նաև մարզերի  դպրոցները։ Վիճակագրական տեղեկության համաձայն, որն արված է վերջին ժամանակներում, մեր մարզերում մի քանի շրջանների դպրոցներ՝ 40–ի հասնող, չունեն առաջին դասարանցիներ, և կան դպրոցներ, որոնց ընդհանուր թիվը 30–40–ի է հասնում, օրինակ՝ Աշոցքի շրջանի դպրոցը, որը 8 աշակետ ունի։ Այս դպրոցները, որոնք աշակերտների թվով են ֆինանսավորվելու, կանգնելու  են ֆինանսական լուրջ խնդրի առջև։ Քանի որ մենք քննարկելու ենք բյուջեն, առաջարկում ենք, որ նկատի ունենալով այն հանագամանքը, որ այս դպրոցները կարող են նույնիսկ փակման վտանգի առջև կանագնել մի օր (որովհետև տրված  գումարը չի բավարարի նույնիսկ ուսուցիչների  աշխատավարձին), առաջարկում եմ նոր հայեցակարգ, կամ այլ սկզբունքով մոտենալ այն մարզերի  դպրոցներին, որտեղ աշակերտների  թիվը շատ քիչ է, և որտեղ, իսկապես, վտանգ կա դպրոցները փակվելու,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը