Հռոմի ստատուտի վավերացումն ուղղակի հարված է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանք է: Նա պաշտոնապես հանձնել էր Արցախը 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Պրահյան համաձայնությունը հնարավորություն էր տվել Ալիևին հանցավոր կերպով պաշարել Արցախն ու դրանից հետո իրականացնել հայերի էթնիկ զտում:
Արցախի կորուստը դավաճանության հետևանք է, ուրիշ ոչինչ:
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն և միտումնավոր Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ մինչև այդ քանդելով մեր երկրի անվտանգային ճարտարապետությունը:
Պաշտոնական Երևանի կողմից հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների փչացումը ձեռնտու էր միայն Թուրքիային ու Ադրբեջանին: Վերջիններս շտապեցին օգտվել այդ իրավիճակից, ու հիմա մենք ունենք համազգային ողբերգություն:
Եթե որոշ ժամանակ առաջ կար բանավեճ, թե Փաշինյանը հակապետական քաղաքականություն է վարում անգրագիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունքում, ապա հիմա այդ վեճն այլևս ավարտվել է: Քանզի հնարավոր չէ այդքան սխալ իրար հետևից կատարել ու չանել հետևություններ: Խոսքն այլևս դիտավորության մասին է:
Փաշինյանն իր իշխանության պահպանման ու անձնական անվտանգության ապահովման տարբերակը տեսնում է Հայաստանը թուրքական ազդեցության տակ մտցնելով: Դա է պատճառը, որ նա հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն է վարում և սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը:
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական հարաբերությունների փչացումն այս փոթորկալից ժամանակներում: Հաստատ ո՛չ Հայաստանին:
Հակառուսական քաղաքականության դրսևորումներից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը: Դա ուղղակի հարված է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Այդ գործընթացն ուղղված է անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի դեմ:
Թե ինչ է շահելու այդ ստատուտի վավերացումից Հայաստանը, հայտնի չէ: Հայտնի են, սակայն, վնասները: Ու չնայած այս ամենին, Փաշինյանն ու իր թիմակիցները գնում են այդ քայլին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է միտումնավորությունն ու դիտավորությունը: Ինչն էլ ևս մեկ անգամ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է, և մեզանում ամբողջական իշխանափոխությունն այլընտրանք չունի: