Լրահոս

25.10.2011 16:47


Ահմադինեժադ. «Քադաֆիին, ինչպես և Բեն Լադենին, սպանել է ՆԱՏՕ–ն»

Ահմադինեժադ. «Քադաֆիին, ինչպես և Բեն Լադենին, սպանել է ՆԱՏՕ–ն»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ն է սպանել Մուամար Քադաֆիին, ինչպես ավելի վաղ սպանել էր Ուսամա Բեն Լադենին։

«Նրանք սպանել են նրան, որպեսզի կանխեն Քադաֆիի դեմ դատական հայցերը, քանի որ Քադաֆին կարող էր ապացուցել, որ կառավարում է երկիրը Արևմուտքի աջակցությամբ»,–ինչպես հաղորդում է «ISNA»–ն, ասել է Ահմադինեժադը։

Իրանի առաջնորդը դատապարտել է Լիբիայում ՆԱՏՕ–ի միջամտությունը՝ լիբիացիներին կոչ անելով պայքարել ՆԱՏՕ–ի և Արևմուտքի դեմ։

«Մենք սպասում էինք, որ լիբիացիներն իրենք կհոգան այն մասին, թե ով է կառավարելու երկիրը և կբողոքեին նրանց դեմ, ովքեր փորձում են բաժանել Լիբիան և միջամտել Լիբիայի ժողովրդի ճակատագրին»,–ընդգծել է Իրանի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը