Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգգերը երեկ երեկոյան, խոզի գրիպի տարածման վտանգի հետ կապված, նահանգում հայտարարել է արտագարգ դրություն։ Մինչ արտակարգ դրության մտցնելը արձանագրվել էր խոզի գրիպով վարակման 13 դեպք։ Տեղի հիվանդանոցներում նման ախտանիշով մահացել էր երկու մարդ, սակայն նահանգի իշխանություններն առայժմ չեն հաստատում, որ մահվան պատճառը H1N1վիրուսն է։ Ընդհանուր թվով ԱՄՆ-ում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել 68-ի։ Նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին. «Խնդրում եմ 2009թ.-ի հարկային տարում ներառել $ 1,5 մլրդ.՝ խոզի գրիպի հնարավոր համաճարակը կանխելու համար»։
Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ դրություն