Լրահոս

25.10.2011 15:32


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 366–ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 366–ի

Հոկտեմբերի 23–ի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել  է 366–ի։ Այս մասին հաղորդում է «CNNTurk»–ը։

Վերջին տվյալների համաձայն՝ ավերվել է 2600 շենք, իսկ վիրավորների թիվը անցնում է 1300–ից։

«CNNTurk» կայքի տվյալներով՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու և փրկարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։ Աշխատանքներին մասնակցում է ավելի քան 3 հազ. փրկարարական ջոկատ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41–ին, Թուրքիայի Վան գավառում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։

Այս խորագրի վերջին նյութերը