Հայաստանում և հավանաբար աշխարհի բոլոր երկրներում այս կամ այն պետության մեջ տեղի ունեցող իրադարձությունները սիրում են համեմատել իրենց հայրենիքում ընթացող գործընթացների հետ: Պատահական չէր, որ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններից հետո ոմանք շտապեցին պնդել, որ հեղափոխական ալիքն անպայման հասնելու է Հայաստան՝ առանց խորամուխ լինելու՝ ինչու արաբական այդ երկրներում տեղի ունեցան հեղափոխական գործընթացներ: Հիմա էլ ոմանք պնդում են, որ լիբիական սցենարը կարող է կրկնվել Հայաստանում: Ամենամտահոգիչն էլ այն է, որ կան մարդիկ, ովքեր իրենց համարում են ժողովրդավարության մարտիկներ, բայց միևնույն ժամանակ երազում են, որ լիբիական սցենարը կրկնվի մեր երկրում՝ առանց հասկանալու, թե ցանկացած երկրի համար ինչ մեծ աղետ են նման վայրենի դրսևորումները:
Մինչ այն հարցին անդրադառնալը՝ ինչու չի կարելի թույլ տալ, որ լիբիական սցենարը կրկնվի Հայաստանում, և ինչու Լիբիայում նման հեղափոխություն եղավ, հիշենք՝ ինչեր տեղի ունեցան այն երկրներում, որտեղ առաջնորդներին սպանեցին առանց դատ ու դատաստանի:
Ֆրանսիան երկար տասնամյակներ չէր կարողանում բռնել զարգացման ճանապարհը, երբ ժողովրդի աչքի առաջ հեղափոխականները սպանեցին Լյուդովիկոս 16-րդին և նրա կնոջը՝ Ֆրանսիայի թագուհուն: Ընդ որում, դեռ նրանց դատում էր Կոնվենտը: Իհարկե, արդեն իսկ պարզ էր, թե ինչ որոշում է կայացվելու, բայց ձևական դատ եղավ: Լյուդովիկոս 16-րդին մեղադրեցին ազգի ազատության և պետության անվտանգության դեմ ուղղված գործողությունների համար: 1793թ. հունվարի 20-ին նա դատապարտվեց մահապատժի: Հաջորդ օրը թագավորը մահապատժի ենթարկվելուց առաջ ասել է. «Ես անմեղ եմ մահանում: Ես մեղք չունեմ այն հանցանքների համար, որոք ինձ են վերագրում: Ասում եմ դա կառափնարանից՝ պատրաստվելով կանգնել Աստծո առաջ: Ես ներում եմ նրանց, ովքեր մեղավոր են իմ մահվան համար»:
Բնականաբար, արյան համն առած և իրականության զգացումը կորցրած հեղափոխականները, որոնք իբր պայքարում էին մարդկանց ազատությունների համար, թագավորին սպանելուց հետո անցան թագուհուն՝ Մարիա Անտուանետային: 37-ամյա կնոջը սպանելով՝ նրանք, ամենայն հավանականությամբ, հաղթահարում էին իրենց վախերը: Կրկին ձևական դատից հետո Անտուանետան գլխատվեց ամուսնու սպանությունից ինն ամիս անց: Դատն այնքան անհեթեթ էր, որ թագուհին հրաժարվում էր պատասխանել հարցերին: Երբ դատավորներից մեկը հետաքրքրվեց՝ ինչու նա չի պատասխանում հարցերին, Մարիա Անտուանետան ասաց. «Եթե ես չեմ պատասխանում, ապա միայն այն պատճառով, որ ինքը բնությունն է հրաժարվում պատասխանել նման զազրելի մեղադրանքներին, որոնք ուղղված են մորը: Ես կոչ եմ անում բոլորին՝ ովքեր կարող են, գալ այստեղ»:
Դատական նիստն ընդհատվեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Ի՞նչ ստացավ Ֆրանսիան այս մահապատիժներից հետո՝ երկարամյա քաղաքացիական պատերազմներ և նահանջ: Հետագա դարերի պատմաբանները վստահեցնում են, որ եթե չլինեին այս մահապատիժները, Ֆրանսիան անհամեմատ արագ կբռներ զարգացման ճանապարհը:
Իսկ ինչ եղավ Ռուսաստանի հետ, երբ հեղափոխական առաջնորդներն աննախադեպ դաժանությամբ սպանեցին ցար Նիկոլայ 2-րդին և նրա ընտանիքի բոլոր անդամներին՝ գիտեն բոլորը: Այս երկիրը և բոլշևիկյան կայսրության մեջ ընդգրկված երկրներն ապրեցին յոթանասուն խավար և սարսափելի տարիներ: Հիշենք, թե ինչ եղավ Ռումինիայի հետ, երբ հեղափոխականները սպանեցին Չաուշեսկուին և նրա կնոջը: Երկար տարիներ Ռումինիան ամենաթույլն էր նախկին սոցիալիստական երկրների շարքում: Ընդ որում, այդ սպանությունից ավելի քան քսան տարի անց այս երկիրը դեռ չի կարողանում ուղղել իր մեջքը:
Մենք լավ գիտենք՝ ինչեր եղան աֆրիկյան այն երկրներում, որտեղ հեղափոխականներն «ուտում» էին նախկին առաջնորդներին: Այդ ամենը մենք լավ գիտենք, և կրկին հայտնվում են մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են ազատության համար պայքարող մարտիկներ, ովքեր հիացմունքով են խոսում այն լիբիացիների մասին, որոնք խեղդամահ արեցին հեղափոխության առաջնորդ Քադաֆիին: Եվ, վերջին հաշվով, մենք գոնե 99-ի հոկտեմբերի 27-ից հետո պետք է հասկանայինք, որ երկրի ղեկավարների վայրենի սպանությունները երկրին որևէ օգուտ չեն կարող տալ: Մենք դեռ հիշում ենք, որ շատ–շատերը կարծում էին, թե Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի սպանություններից հետո իրենք ավելի լավ են ապրելու:
Այս ամենից հետո մեր շարքերում դեռ կան մարդիկ, որոնք հրճվում են մարդու դաժան սպանությունից: Բնականաբար, եթե մարդկանց այս տեսակը հանկարծ հայտնվի իշխանության գլխին, ապա մեզ ավելի դաժան օրեր են սպասվում: Այնպես որ, ամեն ինչ պետք է անել, որ մեր երկիրը բռնի առաջընթացի ճանապարհը՝ բացառելով լիբիական սցենարը: Մենք իրավունք չունենք ճակատագրական սխալներ թույլ տալ: Հայաստանին օդի ու ջրի նման անհրաժեշտ են բարեփոխումներ, բայց ոչ մի դեպքում՝ արյունահեղությամբ: Ավելին, արյուն հեղելով, դաժանորեն սպանելով երկրի ղեկավարներին, հնարավոր չէ բռնել առաջընթացի ճանապարհը:
Իսկ ինչո՞ւ Լիբիայում, որի բնակչության կենսամակարդակը, մեղմ ասած, այնքան էլ ցածր չէր, տեղի ունեցան նման իրադարձություններ: Իհարկե, Արևմուտքը շահագրգռվածություն ուներ, որ Քադաֆին տապալվի, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, բայց նույն Արևմուտքը ոչ մի դեպքում չէր միջամտի Լիբիայի ներքին գործերին, եթե համոզված չլիներ, որ կստանա ժողովրդի աջակցությունը: Իսկ ժողովուրդը, չնայած կենցաղային խնդիրներ չուներ, հոգնել էր Քադաֆիի ու նրա ընտանիքի երկարամյա բռնատիրությունից: Նա չէր կարող չատել մի ղեկավարի, որը ժողովրդին նավթային հարստությունից փշրանքներ նետելով՝ հսկայական հարստություն էր դիզել: Արևմտյան մամուլը, հենվելով լավատեղյակ աղբյուրների վրա, գրում է, որ Քադաֆին հասցրել էր կուտակել մոտ 250 մլրդ ամերիկյան դոլարի հարստություն: Քադաֆիի որդիներից միայն մեկն իր զվարճությունների համար յուրաքանչյուր ամիս ծախսում էր երկու մլն դոլար:
Բնականաբար, այս ամենը տեսնող և քադաֆիներից զզված և հոգնած ժողովուրդը, որի կրթական մակարդակն էլ առանձնապես բարձր չէր, առիթը բաց չէր թողնի բեդուին Քադաֆիից վրեժ լուծելու համար:
Լիբիայի օրինակը պետք է դաս լինի բոլոր այն երկրների առաջնորդներին, որոնց թվում է, թե իրենք Կաշչեյ Բեզսմերտնին են, իսկ ժողովուրդն էլ հավերժ ենթարկվելու է իրենց: Լիբիայի օրինակը պետք է դաս լինի այն կառավարություններին, որոնք թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա և երկու ձեռքերով ամուր խեղդում են բիզնեսի ներկայացուցիչներին: Լիբիան պետք է դաս լինի բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե երկրում պետք է մեկ տնտեսվարող լինի, իսկ մյուսները պետք է լինեն շարքայիններ:
Ուշադրություն դարձրեք, որ եթե Լիբիան, Ղազախստանը կամ Թուրքմենստանն ունեն նավթային պաշարներ և յուրահատուկ մտածելակերպով և աշխարհայացքով մարդիկ, ապա Հայաստանը ո՛չ նավթային, ո՛չ գազային պաշարներ չունի, իսկ ժողովուրդն էլ էապես տարբերվում է լիբիացիներից, թուրքմեններից կամ նույն ղազախներից. մենք այլ կերպ ենք մտածում, չնայած կենսամակարդակով զիջում ենք վերոհիշյալ երեք ժողովրդներին: Եվ չնայած այս ամենին՝ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր երազում են, որ Հայաստանը վերածվի Թուրքմենստանի, իսկ ամիսներ առաջ երազում էին նաև Լիբիայի մասին: Այստեղ մեղքի մեծ բաժին ունենք նաև մենք, որ չենք կարողանում նման կերպ մտածողներին բացատրել՝ ինչի կարող է հանգեցնել «մեկ ազգ, մեկ տնտեսվարող» ծրագիրը:
Մենք հեծանիվ հորինելու խնդիր չունենք: Մենք պետք է ընտրենք ամենալավ հեծանիվը, որը կհամապատասխանի մեր հասակին ու քաշին, և զգուշությամբ այն քշենք ու շարժվենք առաջ: Բարեբախտաբար, քաղաքակիրթ աշխարհն առաջ շարժվելու բազմաթիվ լավ հեծանիվներ է ստեղծել, և մեր բանականությունն էլ կբավականացնի այդ հեծանիվներից մեկով առաջ շարժվելու համար:
Իսկ եթե ոմանք շարունակում են Հայաստանը համարել Ռուսական կայսրության ծայրագավառներից մեկի կառավարիչներ, և կարծում են, որ Կրեմլի առաջնորդների բարի հայացքը բավարար է հավերժ կառավարելու համար, ապա միանգամից երկու կոպիտ սխալ են թույլ տալիս: Նախ՝ Հայաստանն ինչքան էլ թույլ լինի, միևնունն է, անկախ պետություն է, և այդ մասին նույն Կրեմլում շատ լավ գիտեն: Մյուս կողմից՝ ցանկացած հզոր երկրի համար խնդիր չէ նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի նման երկրի ցանկացած առաջնորդի հետ: Այնպես որ, Ռուսաստանի ղեկավարների հետ լավ կամ շատ լավ հարաբերությունները դեռ երաշխիք չեն հավերժ կառավարելու և անհեթեթ տնտեսական ծրագրեր իրականացնելու համար:
Ասում են, որ Քադաֆիին դաժան մահից ցանկացել են փրկել նրանք, ովքեր երկար տարիներ պայքարել են նրա իշխանության դեմ, բայց չեն կարողացել դիմակայել այն ամբոխի կամ ուժերի ճնշմանը, ովքեր դեռ շաբաթներ առաջ քծնում էին Քադաֆիին կամ Քադաֆիի ստվերը տեսնելիս վախից միզում: Այս փաստը ոմանք ևս շատ ուշադիր պետք է ուսումնասիրեն և համապատասխան հետևություններ անեն: Մենք բոլորս լուրջ հետևություններ պետք է անենք և իրականացնենք այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան մեր երկիրը դուրս բերել այս խայտառակ իրավիճակից:
Պետք է սովորել ուրիշների սխալների վրա

Վարդան Մխիթարյան