Լրահոս

25.10.2011 15:07


Արևելագիտությունը լավ է, բայց քիչ է

Արևելագիտությունը լավ է, բայց քիչ է

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհդի ժամանակավոր անդամ: Դարձել է, ոչ միայն իր բարձորակ դիվանագիտության, այլև մեր անմեղսունակ արտաքին քաղաքականության շնորհիվ:

Մեր դիվանագետների անգործության այս պտուղը դեռ երկար է քննարկվելու, իսկ դիվանագետները դեռ շատ են քննադատվելու ու այդ պատճառով ես կանրադառնամ հարցի այլ ասպեկտին:

Ինչպես հայտնի է, ԵՊՀ-ում գործում է արևելագիտության ֆակուլտետ, իսկ վերջինիս կազմում թուրքագիտութայն, արաբագիտության և պարսկագիտության ամբիոններ: Դա շատ լավ է ոչ միայն գիտական առումով, այլ նաև պռակտիկ` դիվանագիտական տեսանկյունից: Մեր երկրին անշուշտ պետք են թուրիքերից, պարսիկներից ու արաբներից «գլուխ հանող» մասնագետներ ու գիտնականներ: Ընդվորում, պետք են իրենք, հիմնականում, մեր ԱԳՆ-ին:

Սակայն, եկեք հասկանանք, որ մեր երկիրը շփվում/առնչվում է ոչ միայն Թուրքիայի (Ադրբեջանի), Արաբական երկրների ու Իրանի հետ: Մենք բավականին ակտիվ շփվում ու առնչվում ենք Վրաստանի, Ռուսատանի, Ամերիկայի, Ֆրանսիայի ու Իսրեելի հետ: Նախանշվում են նաև ակտիվ շփումներ Չինաստանի հետ: Սակայն մեր երկրում, չկա և ոչմի վրացագետ, ռուսագետ, ամերիկագետ, ֆրանսիագետ, հրեագետ կամ չինագետ:

Այսինքն, մեր երկրում չկա մեկը, ով մասնագիտորեն գլուխ հանի այդ երկրների ուզած/չուզածից, այդ երկրների թույլ ու ուժեղ տեղերից և իրենց հետ առնչվելու մեթոդիկայից: Չկա մի մասնագետ, ով ի վերջո գիտականորեն ասի, թե ինչպիսին է Վրաստանի քաղաքականությունը հայերնի նկատմամբ, ինչպես է Ռուսաստանը դիտարկում Հայաստանին, ինչ ակնկալիքներ ունի ԱՄՆ այս տարածաշրջանից, ինչ կարող ենք մենք ստանալ Ֆրանսիացիների մեր նկատմամբ սիրուց, ինչ կարելի է քաղել Իսրաելում տեղի ունեցող պրոցեսներից ու ինչպիսին կլինի զարգացող Չինաստանի դերը մեր տարածաշրջանում տարիներ անց:

Այս բոլոր հարցերին փորձում են պատասխանել քաղաքագետներ, դիլետնատներ, դիվանագետներ… բայց ոչ մասնագետներ:

Կան մասնագետներ, ովքեր մանրակրկիտորեն ուսումնասիրում են Թուրքիան, դրանում տեղի ունեցող պրոցեսները ու գրքեր գրում այն մասին, թե որ պրոցեսը ինչպես կարելի է օգտագերծել մեր օգտին: Սակայն, ինչպես ասեցի, մենք ոչ միայն Թուրքիայի հետ ենք առնչվում, ու մեզ պետք են նման ուսումնասիրություններ նաև այլ (վերևում թվարկված) երկրների մասով:

Աշխարհում ընդունված բան է, որ երկրում պատրաստեվն այն երկրների մասնագետներ, որոնց հետ այդ երկիրը շփվում է: Դրա ակնառու օրինակը ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն է, ով մասնագիտությամբ Սովետագետ/Ռուսագետ էր:

Նման մասնագետներ պատրաստելն ընդունված էր նաև ԽՍՀՄ-ում: Եվ արևելագետների մասով “պարտականություն”-ը (պլանը) դրված էր ԵՊՀ-ի վրա: Սակայն, անկախանալուց հետո, երբ մենք սկսեցինք ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, տրամաբաներոն, մենք պիտի կամաց-կամաց ստեղծեինք նաև այլ երկրներին ուսումնասիրող մասնագետների դպրոցներ, ինչը ոչ միայն չարվեց, այլ միտում էլ չունի արվելու:

Հույս ունեմ, որ հումանիտար գիտություններում բացիթողի վիճակը գոնե միքիչ կբերալավվի տարբեր երկրների մասնագետների համալրմամբ: Այսինքն, դա ոչ միայն դրական կանրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության, այլև դուրս կբերի հումանիտար գիտությունները ծայրահեղ ճգնաժամային վիճակից:

Դանիել Իոաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը