Քաղաքական

29.09.2023 11:07


Հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները. հայտնաբերվել է ևս 2 աճյուն։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը