Լրահոս

25.10.2011 15:04


Էրդողան. «ԼՂ հիմնահարցում Թուրքիան մինչև վերջ աջակցելու է Ադրբեջանին»

Էրդողան. «ԼՂ հիմնահարցում Թուրքիան մինչև վերջ աջակցելու է Ադրբեջանին»

Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը փոխանցում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Թուրքիան այդ հարցում աջակցելու է Ադրբեջանին։

Այս հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայում նավթավերամշակող գործարանի հիմնաքարը դնելու արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

–Մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Թուրքիան ուս ուսի պայքարելու է Ադրբեջանի հետ միասին,–նշել է Էրդողանը։

Տեղեկացնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25–ին, Ադրբեջանի նախագահն այցով ժամանել է Թուրքիա։

Այս խորագրի վերջին նյութերը