Քաղաքական

28.09.2023 15:35


Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների գործող կարգում:

Մասնավորապես, սահմանվել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ Վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված դեպքերից ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա։

Նույն նախագծով սահմանվում է, որ պաշտոնյային կամ գերատեսչությանը ծառայողական պարտականությունները կատարելու համար պաշտոնյայի ցանկությամբ կարող է տրամադրվել ոչ թե ավտոմեքենան, այլ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով։

Նախագծի նպատակն է սահմանել դրույթ, որով ՀՀ պետական մարմինների ղեկավարները կունենան իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը, դրանց շահագործման և սպասարկման հետ կապված նորմաներըհաստատելու լիազորությունը:

Նախագծով կսահմանվեն ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը, դրանց ներկայացվող պահանջները, շահագործման պայմանները և ժամկետները, պետական մարմիններին հատկացված մեքենաների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող պահպանման ծախսերը հաշվարկելու սկզբունքները:

Այս խորագրի վերջին նյութերը