Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումը դրական է ռազմական գործողությունները դադարեցնելու տեսանկյունից, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Միևնույն ժամանակ Lenta.ru-ի հետ զրույցում նա ափսոսանք է հայտնել Արցախը ստիպված լքող արցախցիների ճակատագրի առնչությամբ:
«Հաշվի առնելով, որ Հայաստանը և նրա առաջնորդ Փաշինյանը բոլոր վերահսկողական հարթակներում Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի տարածք, ապա հիմա ընթանում է հանրապետության լուծարման գործընթաց. Հանրապետությունը գոյություն ուներ շատ երկար ժամանակ և, բնականաբար, Ղարաբաղի հայ բնակիչները լքում են տարածքը և, ամենայն հավանականությամբ, կապրեն Հայաստանում, նաև Ռուսաստանում։ Ադրբեջանական կողմն այս տարածքում նորմալ կյանքի համար պայմաններ կստեղծի այն մարդկանց համար, որոնք կմնան այնտեղ, քանի որ սա արդեն իրենց տարածքն է՝ իշխանության բոլոր մարմիններով»,-ասել է Պետդումայի պատգամավորը։
Մինչդետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Վոդոլացկին նշել է. «Բնականաբար, այնտեղ տեղակայված մեր խաղաղապահ զորախմբի ներկայությունը, ամենայն հավանականությամբ, այլևս արդիական չի լինի: Բայց դա կորոշեն երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, քանի որ նրանք երեքով են նման որոշում են կայացրել»։
Միաժամանակ նա նշել է, որ նման հանգուցալուծումը չի կարելի անվանել որոշում «հօգուտ ժողովրդի»։
«Սկզբունքորեն, Ղարաբաղն այլևս չի լինի վիճելի կետ, ինչպես որ այս տարիների ընթացքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պարզապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք այժմ լքում են իրենց հայրենի վայրերը՝ թողնելով իրենց նախնիների գերեզմանները։ Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է»,-նշել է Վոդոլացկին։
«Տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները. նրանց համար սա մեծ հարված է թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական, նրանք գնում են դեպի անհայտություն, թողնում են իրենց տները, իրենց հողը։ Նրանց կարելի է հասկանալ, նրանք գտնվում են ծանր սթրեսային իրավիճակում։ Հիմա Փաշինյանի խնդիրն է նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծել Հայաստանի տարածքում»:
Խոսելով ստեղծված իրավիճակին Ռուսաստանի վերաբերմունքի մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ Մոսկվայի առաջնահերթությունը տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումն է։
«Ռուսաստանի համար գլխավորն այն է, որ չլինեն զինված բախումներ, խաղաղ բնակիչներ չզոհվեն, մեզ համար գլխավորն այն է, որ այնտեղ չլինի այնպիսի թեժ կետ, որը կարող է բռնկվել և դուրս գալ Ղարաբաղի սահմաններից։ Ռուսաստանի համար կարևոր է Հարավային Անդրկովկասում կայունությունը, որպեսզի առճակատումներ չլինեն և, որ ամենակարևորն է, ռազմական գործողություններ չլինեն»,- եզրափակել է Lenta.ru-ի զրուցակիցը։

Աղբյուրը՝ tert.am