Դատարանը 4 ամսով կալանավորել է Ռուբեն Վարդանյանին. նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում (տեսանյութ)
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում դատարանը կալանավորել է 4 ամսով: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է, որ «ահաբեկչության ֆինանսավորման» հոդվածով Վարդանյանին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:
***
Արցախի նախկին պետական նախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում 3 մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի պետական անվտանգության ծառայությունը։
Վարդանյանը ներգրավված է որպես մեղադրյալ։
«Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում»,-ասված է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am