Լրահոս

25.10.2011 14:48


ՄԱԿ–ը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»

ՄԱԿ–ը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է, թե իր կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

–ՄԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին լինելու է շատ լավ և գեղեցիկ: Ձեր դուրն էլ կգա: Հասկանում եմ, որ ՀՀ-ում վերջին տարիներին կա երկու խնդիր` միայնակ կուսակցությունների և միայնակ մայրերի հարցը, բայց երկուսն էլ լուծելի հարցեր են,–ասել է նա։

Ըստ Գուրգեն Արսենյանի՝ ինքը հնարավոր համարում է ցանկացած ուժի հետ համագործակցությունը, եթե այդ ուժն ունի իրենց կուսակցության ծրագրին համահունչ նպատակներ։

–Մենք պարտականություններ ունենք երկրի առաջ: Կարևոր չէ, թե ով կանի, կարևորը՝ որ լավ անի: Համոզված եմ՝ մեր երկրում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք իրենց խմբակային շահերը վեր կդասեն պետական շահերից։ Եթե զինվորը սահմանից է պաշտպանում երկիրը, մենք պարտավոր ենք այստեղից պաշտպանել,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը