Քաղաքական

27.09.2023 14:51


ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 50 հազար 243 անձ

ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 50 հազար 243 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։

4002 անձ ապահովվել է կացարանով. Սյունիքում՝ 1 465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203 և Կոտայքում՝ 20 անձ։

***

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 27-ի ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։

Ժամը 12։00-ի տվյալներն ավելացել են 3000–ով։

Այս խորագրի վերջին նյութերը