Լ. Զուրաբյանը չի բացառել քաղաքական այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորությունը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին՝ որքանով է հավանական համարում կոալիցիայի փլուզումը, ասել է.
–Փլուզման հավանականության մասին չեմ ուզում կանխատեսումներ անել, սակայն մի բան պարզ է՝ ռեժիմն անկարող է լուծել իր առջև ծառացած մարտահրավերները։
Նա նշել է, որ այսօր լարվածություն է առաջացել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանում.
–Սերժ Սարգսյանի ճամբարում առկա լարվածությունն ակնհայտ է բոլորին։
Խոսելով հնարավոր համախմբումների մասին՝ ՀԱԿ համակարգողն ընդգծել է.
–Ցանկացած ուժ, որը հրաժարվում է այս ռեժիմի սատարումից և սկսում պայքարել ռեժիմի դեմ, արդեն միայն այդ փաստով դառնում է ժողովրդի դաշնակիցը,–ասել է Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ կոալիցիոն քաղաքական որևէ ուժի հետ պայմանավորվածություն չի եղել, և իրենց կոչը վերաբերում է բոլորին։
–Մենք այլևս ռեժիմի հետ պայմանավորվելու բան չունենք,–հայտարարել է Զուրաբյանը և հավելել,–մենք այսուհետև բանակցելու ենք նրանց հետ, ովքեր պայքարելու են ռեժիմի դեմ։
Նա չի բացառել, որ հնարավոր է՝ պայքարի մի փուլում ՀԱԿ–ը բանակցի քաղաքական այլ ուժերի հետ։
–Սակայն բանակցելու ենք ոչ թե որևէ դաշինք ստեղծելու, այլ միայն Սերժ Սարգսյանին հեռացնելու շուրջ,–ընդգծել է նա։

7or.am