Քաղաքական

27.09.2023 11:28


Պատգամավոր Կնյազ Հասանովը տուն ունի, բնակվում է իր տանը, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»

Պատգամավոր Կնյազ Հասանովը տուն ունի, բնակվում է իր տանը, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կնյազ Հասանով անունով պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, որը ՀՀԿ ժամանակներից իշխանության մեջ գործում է, հանգիստ աշխատում՝ իբրև քուրդ ժողովրդի ներկայացուցիչ: Հասանովը, որ ապրում է Աբովյան քաղաքում, նաև Ազգային ժողովի բյուջեից բնակարանի վարձավճարի փոխհատուցում է ստանում:

Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ԱԺ ամենաավագ պատգամավորն է, որը Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահը, սակայն երբեք կամ խիստ հազվադեպ է խորհրդարանի ամբիոնից կամ առհասարակ խոսել քրդական համայնքի խնդիրներից: Նա թոշակառուի կարգավիճակով մասնակցում է ԱԺ նիստերին, քվեարկում, ստանում իր ներկան, աշխատավարձը, պատգամավորի համար նախատեսված ներկայացուցչական գումարը՝ 250 հազար դրամը, և, դրանից բացի, նաև ստանում է փոհատուցում ԱԺ բյուջեից վարձով բնակվելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ Կնյազ Հասանովը, այո՛, 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում: Իրականում Կնյազ Հասանովը բնակվում է իր տանը՝ Աբովյան քաղաքում, որտեղից մայրաքաղաք Երևան հասնելը ավելի հեշտ է և արագ, քան, օրինակ, Նոր-Նորքի 9-րդ զանգվածից կամ Երևանի Հաղթանակ թաղամասից:

Այս բարեխղճությամբ ՀՀԿ խմբակցությունից՝ «Իմ քայլը», ապա «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցություններ տեղափոխված տարեց պատգամավորը աշխատում է ՀՀ-ում, ավելին՝ երիտասարդ խորհրդարանականների հետ քննարկում է հարցեր, թե ինչպես էին «նախկինները թալանում երկիրը»: Իրենք, սակայն, բյուջեն մսխում են անթաքույց, առանց վատ զգալու»:

Այս խորագրի վերջին նյութերը