Լյուդմիլա Սարգսյան. «Երկխոսության արդյունքում ինչ–որ մարդիկ թևաթափ են եղել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ որտեղի՞ց վստահություն, որ ժողովրդի մեծամասնությունն իրենց կողքին է, ասել է, որ իրենք վստահ են իրենց ուժերի վրա։
–Մենք մեծ ձայներ կհավաքենք, բայց ՀԱԿ–ի նպատակն օրինականության և սահմանադրական կարգի վերականգնումն է։ Դուք տեսել եք, որ անհրաժեշտության դեպքում մենք կարողանում ենք ժողովրդի քանակ ապահովել,–ասել է նա։
Պատասխանելով «7օր»–ի հարցին՝ արդյոք համաձա՞յն է Հրանտ Բագրատյանի այն մտքին, որ իշխանությունների հետ երկխոսության հետևանքով ՀԱԿ–ն էլեկտորատ է կորցրել, նա պատասխանել է, որ ինքը երբեմն Բագրատյանի հետ համաձայն չի լինում։
–Բագրատյանը որոշ ժամանակ այստեղ չի եղել ու գուցե մամուլից է նման տպավորություն ստացել։ Ես կարծում եմ, որ, բնականաբար, երկխոսության արդյունքում ինչ–որ մարդիկ թևաթափ են եղել. մի հատված կա, որ համարում է՝ անիմաստ է երկխոսելը, բայց այդ հիասթափությունը ժամանակավոր է։ Էլի կվերականգնվեն,–ասել է նա։
ՀՀԿ–ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասել է, թե դրա համար էլ (որ ուժերը հավաքեն) առաջարկում են հերթական ընտրություններ։
–Թողեք՝ ընտրություններ լինեն, կտեսնենք՝ ում է ընտրում ժողովուրդը։ Ինչո՞ւ եք ուզում՝ արտահերթ լինի։ Թող իր հունով լինի, դուք էլ ժամանակ կունենաք պատրաստվելու։ ՀՀԿ–ն գնում է հերթական ընտրության,–ասել է նա։

7or.am