Պ. Հայրիկյանը սառեցնում է ԱԻՄ գործունեությունը և աջակցելու է ՀՀԿ–ին
Այսօր հրավիրված ասուլիսին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը և «զրոյից վերականգնումե է Ազգային միացյալ կուսակցությունը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։
«Տրամաբանական եմ համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու որոշումը՝ հաշվի առնելով, որ և ՀՀԿ-ն ու ԱԻՄ-ը նույն արմատից են սերում»–ասել է Հայրիկյանը՝ նշելով, թե աթոռի կամ պաշտոնի որևէ ակնկալիք չունի։
Բանախոսը նաև նշել է, որ ՀՀԿ-ից իրեն ասել են, թե Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է իր կողմից ՀՀԿ–ին ներկայացրած ծրագրին և պետք է պատասխանի։ « Սերժ Սարգսյանն այժմ մտորումների մեջ է այն պատճառով, որ այդ ծրագիրն առաջին անգամ պետք է կիրառվի. որևէ երկրում նման բան չի եղել»,–նշել է Հայրիկյանը։