Քաղաքական

25.09.2023 15:05


Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման առաջարկը, սակայն ծրագրեր կան

Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման առաջարկը, սակայն ծրագրեր կան

Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման առաջարկը, սակայն կան ծրագրեր: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

Վերջինս հավելել է, որ Անկարայի առաջարկած հանդիպման ժամկետի և վայրի վերաբերյալ դեռևս հստակություն չկա. պահանջվում է բոլոր կողմերի փոխհամաձայնությունը:

«Հանդիպման օրը և վայրը որոշելու համար մեզ անհրաժեշտ է նախ բոլոր կողմերի փոխհամաձայնությունը մեր առաջարկած նախաձեռնության շուրջ: Առայժմ հարցն առաջարկի մակարդակում է, ոչ մի հստակություն»,-նշել է գործակալության զրուցակիցը։

«Ոչ, (Անկարայի նախաձեռնության մասին) դեռ ոչ մի քննարկում չի եղել, բայց նման ծրագրեր կան»,-հավելել է աղբյուրը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջերս առաջարկել էր Արցախի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։

«Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիևը և Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել»,-ասել էր Էրդողանը։

Նրա խոսքով՝ քառակողն հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների առաջնորդները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե Արցախի թեմայի հետ կապ չունեցող կողմերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը