Քաղաքական

25.09.2023 15:00


Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա ասել՝ արդյոք ռուս խաղաղապահները տեսանելի ապագայում կմնա՞ն Ղարաբաղում. Պեսկով

Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա ասել՝ արդյոք ռուս խաղաղապահները տեսանելի ապագայում կմնա՞ն Ղարաբաղում. Պեսկով

Ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ Ղարաբաղում, սակայն դեռ վաղ է խոսել այս տարածաշրջանում նրանց ներկայության տևողության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա դա ասել»,-պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե տեսանելի ապագայում ռուս խաղաղապահները կմնա՞ն Ղարաբաղում։

«Նրանք այժմ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում: Մենք շարունակում ենք մեր շփումները Բաքվի հետ, խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում և ներկա են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև արդեն սկսված բանակցություններին: Այդ աշխատանքը ներկայումս շարունակվում է»,-ընդգծել է Պեսկովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը