Քաղաքական

25.09.2023 09:37


Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին

Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ հարձակումները Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա և վեց ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն։ Նման մեղադրանքներ նա հայտնել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Պատգամավորը կարծում է, որ Բաքուն ցանկանում է ստիպել խաղաղապահներին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։

«Այս ամենն ահաբեկման ռազմավարություն է, որպեսզի մեր խաղաղապահներն իրենց պահեն այնպես, ինչպես կցանկանար Ադրբեջանը՝ ավելի հանգիստ»,-ասել է Զատուլինը։

Այժմ ընտրություն կա՝ դիմանալ, թե ոչ, կարծում է խորհրդարանականը, հաղորդում է Lenta.ru-ն։

Սեպտեմբերի 20-ին ՌԴ պաշտպանության գերատեսչությունը հայտնել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղափոխող մեքենան կրակի տակ է հայտնվել: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այնուհետև վստահեցրել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին, որ տեղի ունեցածի հետաքննությունն արդյունք է տալիս, և մեղավորները կպատժվեն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը