Կարծիք

24.09.2023 10:55


Այս տարիքում արդեն 3 պատերազմ ենք տեսել, արդեն 3 անգամ դողացել ենք մեր ընտանիքներին կորցնելու վտանգից

Այս տարիքում արդեն 3 պատերազմ ենք տեսել, արդեն 3 անգամ դողացել ենք մեր ընտանիքներին կորցնելու վտանգից

Նկարում ես ու մորաքրոջս տղան ենք։

Երկուսիս ընտանիքները հիմա Արցախում են։

Վերջին անգամ իրենց տեսել ենք 10 ամիս առաջ և չգիտենք՝ այլևս կարողանալու ենք տեսնել թե՝ ոչ….

Օրական խոսում ենք ընդամենը 1 անգամ, միայն հարցնելով՝ ոնց են։

Իրենք, բնականաբար, պատասխանում են, որ լավ են։

Տեղահանված, ամեն ինչ կորցրած, թերսնված, չքնած, թշնամու քթի տակ՝ ասում են, որ լավ են։

Ես 28 տարեկան եմ, եղբայրս՝ 19։

Այս տարիքում արդեն 3 պատերազմ ենք տեսել, արդեն 3 անգամ դողացել ենք մեր ընտանիքներին կորցնելու վտանգից….

Այս ամեն ինչը չեմ գրում՝ որ մեզ խղճաս, ես ատում եմ, որ ինձ խղճում են։

Այս ամեն ինչը գրում եմ՝ որ մի կողմ թողես քո՝ «դե ես ի՞նչ կարամ անեմ»-ները, «ասենք Նիկոլը գնա, ո՞վ պիտի գա»-ները, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ները և 24.09.23-ին, ժամը 18:00-ին գաս Հանրապետության հրապարակ, որպեսզի ես, մորաքրոջս տղան և մեր նման շատ շատերը կարողանանք նորից տեսնել մեր ընտանիքներին։

Մերի Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը