Քաղաքական

24.09.2023 10:07


Լևոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը

Լևոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը

Փաստաբանական խմբի հայտարարություն

Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից:

Մասիս Մելքոնյանը ընդհամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս աարել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը մեզ մոտ առաջացրել են ողջամիտ կասկածներ: Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը:

Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Արամ Վարդևանյան,
Էրիկ Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը