ԵՊՀ ռեկտորը լծվել է դասախոսներին ամեն գնով հայրենադավ սարքելու գործին. վերջնաժամկետ է տրվել
«Արցախի ամբողջական հանձնումից հետո օրեցօր թափ հավաքող ժողովրդական շարժումն՝ ընդդեմ իշխանությունների, լրջորեն անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանի թիմին, ովքեր ամենավերին օղակից մինչև ամենաստորինը լծված են այն չեզոքացնելուն: Հրահանգ է տրված բոլորին՝ կրթական օջախներից մինչև մշակութային. պետք է տանել իշխանությունների գիծը, այլ կերպ ասած՝ արդարացնել դավաճանությունը սեփական հայրենիքի, ժողովրդի նկատմամբ, արդարացնել Արցախի հանձնումը, պահել իշխանությունը՝ Հայաստանից տարածքներ հանձնելու ամուր մանդատ ունենալու համար:
168.am-ի ձեռքում է հայտնվել մի հայտարարության տեքստ, որը ԵՊՀ սորոսական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում համալսարանի երբեմնի ընդդիմադիր աշխատակիցները խոնարհաբար ենթարկվեցին, պարտադրում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, այլ կերպ ասած՝ մասնակից դառնալ Հայրենիքը հանձնելուն:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, Ադրբեջանի իշխանությունները, տեսնելով, որ նույնիսկ սովն ու կենսական նշանակություն ունեցող պարենի պակասը չեն կոտրում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ոգին, լայնածավալ ռազմական ագրեսիայի միջոցով և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ հարձակվեցին խաղաղ բնակչության վրա։ Հաստատված մարդկային կորուստները, ֆիզիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը, ադրբեջանական բանակի ողջ զինանոցի օգտագործումն էլ ավելի խորացրին շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Ադրբեջանական հարձակման նպատակներից մեկն էր նաև Հայաստանին ներքաշել նոր պատերազմի մեջ՝ լեգիտիմացնելու լայնածավալ հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ու անվտանգային նոր խնդիրներ ստեղծելու մեր երկրի և ողջ տարածաշրջանի համար։
Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը,
խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի նոր ալիքը,
քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էթնիկ զտման ու ցեղասպանության ծրագրված քաղաքականության իրականացում,
հասկանալով, որ ստեղծված իրավիճակը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության ու անվտանգության համար,
քաջ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակում մեր հասարակության գերնպատակն է բացառել Հայաստանի ներսում պառակտման ու ներքին անկայունության որևէ դրսևորում,
տեսնելով, որ ալիևյան ռեժիմի գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ կոչերի ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անտեսմամբ, կոչ է անում մեր հասարակությանը ստեղծված իրավիճակում լինելու միասնական, բացառելու ներքին անկայունության ու պառակտման որևէ դրսևորում և թույլ չտալու արտաքին ուժերի ապակառուցողական ու վտանգավոր օրակարգերի իրականացումը Հայաստանի ներքին իրադրության համատեքստում, դրսևորելու համերաշխություն ու միասնականություն։
Ստեղծված իրավիճակում մենք պարտավոր ենք թույլ չտալ հասարակության ներքին պառակտում, ատելության խոսքի ու թշնամանքի դրսևորումներ, ինչը հղի է նոր վտանգներով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության համար։
ԵՊՀ գիտական խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին և իր պատրաստակամությունն է հայտնում իր ողջ կարողությամբ աջակցելու արցախահայությանը համալսարանի կրթական, գիտական, ֆիզիկական և հաղորդակցական ողջ ներուժի չափով։
ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկելու Արցախի հայության պաշտպանության համար, մասնավորապես՝
հավելյալ ջանքեր գործադրելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ՝ ապահովելով մարդկանց ու ապրանքների անխափան և անխոչընդոտ տեղաշարժը,
հումանիտար աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման ու ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքների վերացման նպատակով,
ապահովելու միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում՝ այնտեղ տեղակայելով միջազգային համապատասխան կազմակերպությունների գրասենյակները,
աջակցելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան տարածքում անվտանգության ապահովման ու հնարավոր ագրեսիայի կանխարգելման գործում։
Մենք կոչ ենք անում միջազգային ակադեմիական հանրության մեր գործընկերներին աջակցելու այս հայտարարության մեջ տեղ գտած պահանջների իրականացմանը և ջանքեր գործադրելու սեփական իշխանություններին մեր կոչը փոխանցելու ուղղությամբ։ Մենք լիահույս ենք, որ մարդկությունն իր զարգացման այս փուլում թույլ չի տա, որ XXI դարի քաղաքակիրթ աշխարհում միջազգային հանրության աչքի առաջ և արտահայտած մտահոգությունների ուղեկցությամբ իրագործվի մարդկության դեմ հերթական հանցագործությունը, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերը խեղող հերթական մեծ ողբերգությունը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴ»:
Մեծ հաշվով Հովհաննես Հովհաննիսյանի կողմից պարտադրվող այս տեքստը նույն Նիկոլ Փաշինյանի տեքստն է՝ ավելի լալահառաչ նոտաներով՝ ապրումակցման տպավորություն ստեղծելու համար, սակայն նպատակն ավելի, քան պարզ է՝ թույլ չտալ, որ ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները միանան գործադուլի և դասադուլի ալիքին, հատկապես, երբ երեկ արդեն պարզ էր, որ ԵՊՀ ուսանողներն անտարբեր չեն կատարվողի առնչությամբ:
Տեքստը նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հանձնարարությամբ կամ անմիջապես նրա կողմից երեկ օնլայն ուղարկվել է գիտխորհրդի բոլոր անդամներին, որպեսզի ստանան 80 անդամներից գոնե 41-ի համաձայնությունը, որ ընդունեն այս հայտարարությունը: Այս պահին հայտարարության տեքստը դեռ ընդունված ու հրապարակված չէ: Այն օնլայն է ուղարկվում քննարկումներից խուսափելու համար:
Գիտխորհրդի անդամներին տեքստը ստորագրվելու համար մինչև այսօր ժամը 13:30-ը վերջնաժամկետ է տրվել:
Արցախյան այս ողբերգության ֆոնին ԵՊՀ ռեկտորն ամեն ինչ անում է Մայր բուհ-ը Նիկոլ Փաշինյանի աթոռը աներեր պահելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու համար, ու հիմա ԵՊՀ յուրաքանչյուր դասախոս, այդ թվում՝ Գիտխորհրդի անդամ, ինքը պիտի որոշի՝ դառնո՞ւմ է դրա մի մասը՝ Արցախ հանձնելու պատասխանատվության կիսողը դառնալու՝ երբևէ չջնջվող խարանով, թե՞ հրաժարվում է դառնալ հայրենահանձնման հանցակից»: