Թուրքիայում զոհերի թիվը հասել է 279–ի, վիրավորներինը՝ 1300–ի
«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը հայտարարել է, որ կիրակի երկրի արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 279–ի։
Նախարարների խորհրդի նիստից հետո տված ասուլիսում Առինչն ասել է, որ բնության տարերքի հետևանքով ավերվել է 2262 շենք, 1300 մարդ վիրավորվել է։ Ներկա պահին 51 երկրների ղեկավարներ ցավակցական հեռագրեր են ուղարկել Թուրքիայի ղեկավարությանը։
Տուժածներին օգնելու համար ուղարկվել է «շտապ օգնության» 450 ավտոմեքենա։ Թուրքիայի Կարմիր կիսալուսնի հասարակությունն արդեն տրամադրել է 12891 վրան, 25229 ծածկոց, ինչպես նաև մեծ քանակությամբ սննդամթերք։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41 րոպեին, Թուրքիայի Վան գավառում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։