«Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսիում անցել են պետական սահմանը և լայնածավալ ներխուժում են սկսել։
Ռազմական գործողությանը տանկերի հետ միասին մասնակցում են հետիոտնային, ինչպես նաև ճակատային և բանակային օդուժի ստորաբաժանումները։ «ՌԲԿ»–ն հաղորդում է, որ գործողության հիմնական նպատակը Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների ճամբարի ոչնչացումն է։
Այս միջոցառումը կարելի է համարել քրդական գրոհայինների դեմ տարվող ռազմական գործողությունների շարունակությունը, որը սկսվել էր հոկտեմբերի 21–ին Հաքյարի գավառում։ Այս քայլը իրականացվում է՝ ի պատասխան քրդական զինյալների կողմից թուրքական իրավապահների դեմ հոկտեմբերի 18–ին կազմակերպված գործողության, երբ զոհվել էր 26 մարդ, ևս 22–ը՝ վիրավորվել։
Մինչ այժմ Իրաքում տեղակայված ՔԲԿ–ի գրոհայինների դեմ այսքան մեծ քանակությամբ ուժեր չէր կիրառվել։ Թուրքական հրամանատարությունը բավարարվում էր միայն հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացվող պատասխան գործողություններով։
Թուրքական ռազմական հրամանատարության տվյալներով՝ ռազմական գործողության ակտիվ փուլի սկզբից ի վեր՝ օգոստոսից, ոչնչացվել է քրդական զինված կազմավորումների 300 մասնակից։
Թուրքական զորքերը ներխուժել են Հյուսիսային Իրաք