Քաղաքական

23.09.2023 11:32


Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ բանակցությունների մեկնարկին ադրբեջանական պատվիրակությունը կրկին ներողություն է խնդրել ռուսական կողմից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում` շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի վրա: Բացի այդ, քննարկվել են նաև միջազգային խնդիրներին վերաբերող մի շարք արդիական հարցեր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը