Քաղաքական

22.09.2023 15:38


Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ–ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։

«Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Քիչ առաջ փակ էր նաև Ամիրյան փողոցը, սակայն «կարմիրբերետավորները», բիրտ ուժ կիրառելով, այնտեղից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։

Այս խորագրի վերջին նյութերը