Քաղաքական

20.09.2023 22:56


Եվլախում կայանալիք բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում․ Կրեմլ

Եվլախում կայանալիք բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում․ Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրավիճակի հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ հեռախոսազանգը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ ՌԴ նախագահը ողջունել է ռուս խաղաղապահների մասնակցությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունն ու սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցություների անցկացման մասին որոշումը։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում։ Նշվում է, որ խաղաղապահները, չնայած դժվարին պայմաններին, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները և օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանն ու տարհանված անձանց։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը