Լրահոս

24.10.2011 17:23


Եմենի նախագահը համաձայնվել է հանձնել իշխանությունը ՄԱԿ–ի առաջարկած պայմաններով

Եմենի նախագահը համաձայնվել է հանձնել իշխանությունը ՄԱԿ–ի առաջարկած պայմաններով

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը ողջունել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի առաջարկը Եմենում իշխանությունը հանձնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Համաձայն վերոհիշյալ առաջարկի՝ Սալեհը պետք է խաղաղ կերպով հանձնի իշխանությունը սեփական անձեռնմխելիության դիմաց։

Ինչպես նշվում է «SABA» գործակալության տարածած հաղորդագրության մեջ, Սալեհը պատրաստակամություն է հայտնել «բանակցել ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ ամենասեղմ ժամկետներում ստորագրելու ՄԱԿ–ի առաջարկությունը և անցկացնելու արտահերթ ընտրություններ»։

Ավելի վաղ Սալեհն արդեն 3 անգամ հայտարարել էր այդ առաջարկությունը ստորագրելու իր պատրաստակամության մասին, բայց միշտ վերջին պահին հրաժարվում էր դա անել։

Սալեհը ղեկավարում է Եմենը 1978–ից սկսած։ 2011թ. հունվարին սկսվեցին նրա իշխանության դեմ զանգվածային բողոքները, որոնց արդյունքում, տարբեր տեղեկությունների համաձայն, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ։ Բախումների արդյունքում վիրավորվել էր նաև ինքը՝ Սալեհը, որի պատճառով նա մի քանի ամիս բուժում էր անցնում Սաուդյան Արաբիայում։

Այս խորագրի վերջին նյութերը