Քաղաքական

20.09.2023 22:39


Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր

Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր

Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի զոհվելու մասին, որոնցից 5-ը երեխաներ են։

«Մեր գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են»,-ասվում է Արցախի ՄԻՊ հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը