Քաղաքական

20.09.2023 19:33


Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցնում. Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել. գյուղապետ

Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցնում. Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել. գյուղապետ

Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,-մանրամասնեց գյուղապետը:

Նա նշեց, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:

«Բայց հասկանում եք, չէ՞, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք: Սա վերջն է: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի»,-ասաց Դավթյանը:

Այս խորագրի վերջին նյութերը